Քալիֆորնիայի Էյմսի հետազոտական կենտրոնում տեղի է ունեցել աշխարհում ամենախոշոր գիտական մրցանակի՝ Breakthrough Prize-ի հանձնման արարողությունը, որը հիմնադրվել է 2012 թվականին ներդրող Յուրի Միլների կողմից։ Հետագայում նրան միացել են Մարկ Ցուկեմբերգը եւ Սերգեյ Բրինը։ Մրցանակային ֆոնդը կազմել է 22 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Breakthrough Prize-ի կայքը։

Ֆիզիկայի գլխավոր մրցանակը ստացել է 27 գիտնականներից բաղկացած թիմը, ովքեր ստեղծել են Մեծ պայթյունի հետեւանքների՝ տիեզերքի  ռելիկտային ուսումնասիրության քարտեզը։ Ուսումնասիրությունը տեւել է 14 տարի:

2003 թվականին  NASA-ի ֆիզիկիոսների հետ հիմնադրել են WMAP (Wilkinson Microwave Anisotropy Probe) նախագիծը, որի հիմնական խնդիրը Մեծ պայթյունի հետեւանքների ուսումնասիրությունն էր։

Բազմամյա հետազոտության արդյունքում հաջողվել է պարզել, որ Մեծ պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես 13․8 միլիարդ տարի առաջ։ Նրանից հետո հայտնվել է տիեզերքը, որը մեծամասամբ բաղկացած է մութ էներգիայից (70 տոկոս), խավար մատերիայից (25 տոկոս) եւ ատոմից(5 տոկոս)։

WMAP-ի ներկայացուցիչները որպես մրցանակ ստացել են  3 միլիոն դոլար։

Եւս 3 միլիոն ստացել են օնկոլոգ եւ նեյրոլոգ Ջոն Քլիվլենդը՝ Քալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանից, ովք ամիոտրոֆիկ  սկլերոզի եւ Հանտինգտոնի հիվանդության բուժման թերապիայի մեթոդներ էին մշակել:

Breakthrough Prize մրցանակը հաճախ անվանում են գիտական Օսկար։