MAXIM ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց Թոփ-100 ցուցակը: Նախագծի պատմության մեջ առաջին անգամ առաջատար դիրք է գրավել վարկանիշային աղյուսակի նորելուկ, «Ինտերնի» սերիալի աստղ դերասանուհի Կրիստինա Ասմուսը:

Երկրորդ տեղում «Դոմ-2» հեռուստախաղի նախկին մասնակից, իսկ այժմ հեռուստահաղորդավարուհի Վիկտորիա Բոնյան է: Հաջորդ երեք տեղերը զբաղեցրել են «Վիագրա» խմբի նախկին մենակատարուհիներ Աննա Սեդակովան, Վերա Բրեժնեւան եւ Տատյանա Կոտովան: 6-րդ տեղում երիտասարդ դերասանուհի Մարիա Կոժեւնիկովան է, ով նախորդ տարվա ցուցակում երկրորդն էր:

7-րդ տեղը զբաղեցրել է հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան, 8-րդ տեղը՝ «Լիցեյ» խմբի նախկին մենակատարուհի Աննա Պլետնեւան: Նրան հետեւում է ուկրաինուհի Նաստյա Կամենսկիղը, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է Իրենա Պոնարոշկուն: