ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կազմել է 484.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.52 դրամ (նվազել է 2.49 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.19 դրամ (նվազել է 2.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 255.69 դրամ, ոսկի՝ 19,861.95 դրամ, պլատին՝ 14,544.15:

Դեկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: