Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հյուսիսային կիսագնդում շատ անսովոր ամբողջական լուսնի խավարում է սպասվում: Թեեւ լուսնի անգամ ամբողջական խավարումներն, այնքան էլ հազվադեպ երեւույթ չէ, սակայն այս մեկի նման խավարում տեղի չի ունեցել վերջին 372 տարում: Բանն այն է, որ այն համընկնում է ձմեռային ամենաերկար գիշերվա հետ, ինչը թույլ կտա խավարումը դիտել ավելի երկար: Հենց այդ ժամանակ իր մաքսիմումին կհասնի Ուրսիդայի աստղային հոսքը, որը լուսնի լույսի պատճառով տեսանելի չի լինում:

Կախված մթնոլորտի աղտոտվածության աստիճանից եւ լուսնի խավարման փուլից, Լուսինը կսկսի փոխել իր գույնը ստանալով նարնջագույն, կապույտ, կարմիր եւ այլ գույներ, գրում է CNews-ը:

Ցավոք, Հայաստանի տարածքից խավարումը գրեթե տեսանելի չի լինի: