Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հանդուրժել այս ամենը, որպեսզի Բելառուսն ու Ռուսաստանը «չբաժանվեն», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, ինքը երբեք Ռուսաստանի թշնամին չի եղել:
Նախագահական ընտրությունները Բելառուսում կայացել են դեկտեմբերի 19-ին: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախնական տվյալներով, հավաքել է 79,67 տոկոս քվե:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը, դժգոհ լինելով ընտրությունների արդյունքներից, երեկ երեկոյան փորձել է գրոհով վերցնել Կառավարության շենքը, որտեղ տեղակայված է ԿԸՀ-ն: Ոստիկանությունն ու ՕՄՕՆ-ը ցուցարարների դեմ կիրառել են ռետինե մահակներ եւ արցունքաբեր գազ: Ուժային գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ կոտրվել են Կառավարության առաջաին հարկի բոլոր ապակիներն ու դռները:
Ներկայումս ձերբակալված է շուրջ 200 մարդ, որոնց շարքում են 4 ընդդիմադիր թեկնածուներ:





























