Ethereum բլոկչեյնի վրա հիմնված եւ նոյեմբերի 28-ից գործարկված CryptoKitties խաղը ընդամենը մեկ շաբաթում դարձել է համացանցի ամենահայտնի հավելվածը: Կերպարների գնման համար արդեն 2,6 մլն դոլար է ծախսվել, հաղորդում է CryptoKitty Sales-ը:
Խաղի կանոնները նորույթ չեն: Խաղացողները կարող են գնել կերպարների, կերակրել, զույգել նրանց՝ նոր ունիկալ «կրիպտոկատուներ» ստանալու համար:
Ըստ TechChrunch-ի՝ նմանատիպ խաղերը քիչ չեն, սակայն բլոկչեյնի նկատմամբ հետաքրքրվածության պատճառեով CryptoKitties-ը արագ հայտնի է դարձել:
Հավելվածը մշակել է AxiomZen ընկերությունը:




























