NASA–ն հրապարակել է յուրահատուկ «պայթող» գալակտիկայի լուսանկար, որն արվել է Hubble ուղեծրային աստղադիտակի միջոցով։

ESO 580-49 պարուրաձեւ գալակտիկան կշեռքի համաստեղությունում է գտնվում՝ Երկիր մոլորակից մոտավորապես 190 մլն լուսային տարվա հեռավորության վրա։ Ընդ որում, մասնագետները նշում են, որ թեպետ այն «հանգիստ» տեսք ունի, դրա ներսում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքներն էլ ֆիքսվել են կադրում։

NASA–ից հայտնել են, որ էներգիայի զանգվածային արտանետումները հազվագյուտ երեւույթ են եւ տեւում են մի քանի վայրկյանից մինչեւ մեկ ժամ, բայց փայլատակումը պահպանվում է երկար ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։