Դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին եւ 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ին՝ օրվա երկրորդ կեսից մինչեւ 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին՝ Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային եւ նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի, 7-ին հանրապետության ամբողջ տարածքում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 6-ին եւ 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկն ու 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին եւ 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի, 7-ի գիշերը եւ 8-ի ցերեկը՝ ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +2+4,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,

Լոռիում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +1+5,

Տավուշում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +2+7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+5,

Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +2+6,

Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +2+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +2+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +8+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+8,

Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +6+9: