Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։ 

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաեւ Հայաստանի եւ  Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում եւ Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։