Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին, հաստատել է, որ միտքը փոխել է իր պաշտոնից հեռանալու հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կառավարությունը հավատարիմ է երկրի նախագահ Միշել Աունի հայտարարությանը. Լիբանանը տարածաշջանում իր շուրջը բոցավառվող կրակից հեռու է մնում լիբանանցի ժողովրդի միասնական դիրքորոշման շնորհիվ»,- հայտնել է Լիբանանի վարչապետը երեքշաբթի տեղի ունեցած կառավարության նիստից հետո:




























