ԱՄՆ հարկային բարեփոխումների վերջնական աջակցության դեպքում Apple-ը 47 մլրդ դոլար կխնայի, հայտնում է Financial Times-ը (FT):

Պարբերականը նշում է, որ այսպիսով ընկերությունը կդառնա օրինագծի խոշորագույն շահառուն, որը Կոնգրեսում քննարկվում է հանրապետականների նախաձեռնությամբ:

Հարկային բարեփոխմամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ում գրանցված կորպորացիաներն իրենց եկամուտներն արտասահմանից կվերադարձնեն եկամտահարկը 35 տոկոսից մինչեւ 20 տոկոս նվազեցնելու շնորհիվ: Գործող տոկոսադրույքի պարագայում Apple-ը ստիպված կլիներ 78,6 մլրդ դոլար հարկ վճարել: Օրինագծի հեղինակներն ակնկալում են, որ այն ընդունելուց հետո ընկերությունը ամերիկյան բյուջե մուտք կանի 31,4 մլրդ դոլար:

FT-ն նշում է, որ Apple-ը, ինչպես ամերիկյան այլ խոշոր ընկերություններ, նախընտրում է շահույթն արտասահմանում պահել, որ դրանից 35 տոկոս չվճարի: Moody's վարկանիշային գործակալության հաշվարկով՝  Apple-ն արտասահմանում 252 մլրդ դոլար է պահում, որը ամերիկյան ընկերությունների արտասահմանյան բոլոր կուտակումների մոտ 5-րդ մասն է: