Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին  տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաեւ Հայաստանի եւ  Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը։