Ստամբուլի օդանավակայանի ավտոկանգառում ոստիկանությունը հետապնդել է կասկածելի թվացող երկու քաղաքացիների։

Թուրքական Cumguriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ոստիկանները ավտոկանգառում նկատել են կասկածելի անձանց եւ հրահանգել կանգնել, սակայն նրանք արագ սկսել են փախնել։

Անձանցից մեկը վազելու ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը եւ ավտոկանգառի 2-րդ հարկից վայր ընկել։ Ոստիկանների ուղեկցությամբ նրան տարել են հիվանդանոց։

Մյուս փախչողը եւս ձերբակալվել է։ Պարզվել է, որ կասկածելի անձիք Իրանի քաղաքացիներ են։ Կատարվում է քննություն։