ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը մահապատիժ է խաղաղ գործընթացի համար: Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման ալ Թանին՝ Վաշինգթոնի այս քայլը «վտանգավոր էսկալացիա» անվանելով:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասի հետ քննարկել է ԱՄՆ որոշման հետեւանքները: Սիսին ասել է, որ Եգիպտոսը մերժում է այդ որոշումը եւ «դրա պատճառով առաջացող ցանկացած հետեւանք»:
Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, որ Թրամփի որոշումը սպառնում է տարածաշրջանում խաղաղ գործընթացին եւ կայունությանը:
Հորդանանը նույնպես մերժում է ԱՄՆ որոշումը՝ ասելով, որ այն ավելացնում է լարվածությունը եւ խախտում է միջազգային լեգիտիմությունը:




























