Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Թել Ավիվից իր դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշումն` այն անվանելով «միջազգային բանաձեւերի բացահայտ խախտում», հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ալ-Քուդսը (Երուսաղեմ), որտեղ գտնվում է Ալ-Ակսայի մզկիթը, Պաղեստինի անքակտելի մասն է եւ համարվում է մուսուլմանների համար հատուկ կարգավիճակ ունեցող երեք սրբազան իսլամական վայրերից մեկը »:

 «Իրանը միշտ ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում անվտանգության եւ կայունության խախտման հիմնական պատճառը օկուպացիայի շարունակությունն է եւ ԱՄՆ աջակցությունը սիոնիստական ռեժիմի ամրապնդմանը եւ պաղեստինցիներին Ալ Քուդս մայրաքաղաքով անկախ պետություն ստեղծելու հիմնարար իրավունքներից զրկելը»: