Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուսումնա-պատրաստական կենտրոնում մահացու ելքով միջադեպ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, միջադեպն արձանագրվել է երեկ Գարահեյբյատի ուսումնա-պատրաստական կենտրոնում: Մահացել է Գաբալինի շրջանի բնակիչ, կուրսանտ Ռաֆաել Աղիեւը: Հաղորդվում է, թե նա, իբր, ահացել է  հիվանդությունից:

Պաշտպանության նախարարությունում հնարավոր չի եղել մեկնաբանություններ ստանալ: