ԵԽԽՎ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել վերականգնել հակամարտությունների լուծման միջնորդությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունն ու Ուկրաինայի ճգնաժամը։
«Լեռնային Ղարաբաղում գնալով ավելի ինտենսիվ դարձող ռազմական գործողությունները խորին մտահոգության տեղիք են տալիս, եւ մենք, իհարկե, չպետք է աչքաթող անենք Ուկրաինայում եւ դրա շուրջ ստեղծված ճգնաժամը»,– ասել է նա՝ դիմելով Վիեննայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 24-րդ նիստին։
Ծերեթելին նշել է, որ այդ հակամարտությունները շատ կյանքեր են խլել, դրանց ժամանակ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։ «Մենք ԵԱՀԿ–ում երբեք չպետք է դա ընկալենք որպես նորմալ կամ հանդուրժելի երեւույթ։ Հուսամ՝ այս սեղանի շուրջ մենք կարող ենք խաղաղության եւ վստահության ամրապնդման մասին համաձայնության գալ։ Ինչպես, որ դա արվել է Մոլդովայում, որտեղ մենք տեսնում ենք, որ համառությունը դրական արդյունքներ է տալիս»,– ասել է նա։




























