«Գազպրոմի» Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի վարչության պետ եւ «Հայռուսգազարդի» վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկուն այսօր՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գազի սակագնի փոփոխության խնդրին:
«Կան պայմանագրային պայմաններ՝ 2011 թ. ապրիլի 1-ից Հայաստանում գազի գինը շուկայական մակարդակով է։ Ինչ վերաբերում է հնարավոր այլ տարբերակներին, ապա դրանք կարող են որոշվել առաջիկա 2-3 ամիսներին, եթե այդպիսի բանակցություններ ընթանան»,- պատասխանեց Ա. Պոդմիշալսկին:



























