Ռուսաստանը կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստում:
«Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այսուհետեւ եւս կնպաստի կողմերի փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ այն սկզբունքներին համապատասխան, որոնք բազմիցս արժանացել են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հավանությանը»,- նշել է Լավրովը:




























