Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը համատեղությամբ նշանակվել է Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր սպասավոր:




























