«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մեծածախ Ինտերնետի սակագնի էական իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի նոր սակագներից կարող են օգտվել այն իրավաբանական անձիք, ովքեր ունեն տվյալների փոխանցման եւ Ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր:

Մեկ տարի եւ ավել պայմանագիր կնքելու դեպքում միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայություներից օգտվելու մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ Ինտերնետ ծառայության ամսական արժեքը կկազմի 78000դրամ: Ավելի քան 30Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում 1Մբ/վ կարժենա 75 600 դրամ: Մեկ մեգաբիթի արժեքն ավելի քան 100Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում կլինի 68 400 դրամ:

Եթե գնորդը ձեռք է բերում ավելի քան 300Մբ/վ թողունակությամբ կապուղի, ապա այդ դեպքում յուրաքանչյուր մեգաբիթը կարժենա 62 400 դրամ:

Մինչեւ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ Ինտերնետ ծառայության ամսեկան արժեքը կկազմի 90000դրամ: Բոլոր ներկայացված գները ներառում են ԱԱՀ:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն Ինտերնետ է ներկրում հինգ անկախ միջազգային կապուղներով: