Թուրքիան մտադիր է մինչեւ 2020թ. սեփական ռազմա-տիեզերական ուժեր ստեղծել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայը:

Ինչպես գրում է թուրքական Aksam թերթը Թուրքիայի զինված ուժերը հստակ մտադիր են առաջիկայում նվաճել տիեզերքի հորիզոնները: Առաջին քայլը ենթադրում է «Գենթյուրք» անունով արբանյակների արձակում: Հասան Աքսայի խոսքով, արբանյակների արձակումն առաջին հերթին լավ կանդրադառնա հատուկ ծառայությունների աշխատանքի վրա: «Թուրքական ռազմական օդուժը կդառնա ամենահզորը մինչեւ 2050թ.»,- ասել է գեներալը: