Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ադրբեջանի լրագրողների հետ հանդիպումներում վրաց պատրիարքը նմանեցրել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները:
«Կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Վրաստանի հակամարտությունները նման են, եւ մենք պետք է լուծենք այդ խնդիրներն իրար հետ, խաղաղ եղանակով»,- նկատել է նա: Ընդ որում, Իլյան հայտարարել է, թե դրանք պետք է լուծվեն շատ արագ, այլապես սպառնում են վերաճել մեծ հակամարտությունների:
Նշենք, որ վերջերս Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ տարածքային խնդիր էր առաջացել Դավիթ Գարեջա վանական համալիրի շուրջ: Ադրբեջանը հրաժարվում էր հանձնել այդ համալիրը՝ այլ տարածքների դիմաց:
Բարձրությունը, որի վրա գտնվում է վանական համալիրը, Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, որտեղից բացվում է տեսարան դեպի Հայաստանի ողջ սահմանամերձ շրջանը: Ադրբեջանցիները հայտարարում են, որ համալիրը ալբանական ծագում ունի, ուստի իրենցն է:




























