Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 21-ին զանգահարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւը Վրաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան առթիվ՝ ցանկանալով քաջ առողջություն եւ գործերում հաջողություն:
Մ. Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերած ուշադրության եւ շնորհավորանքի համար:





























