ԵՊՀ-ի ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին անդրադարձել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, ըստ որոնց հաջորդ տարի ԵՊՀ ռեկտորը փոխվելու է, եւ այդ պաշտոնի հավանական թեկնածուներն են Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը:
«Նման որոշման մասին մենք տեղեկություններ չունենք. հաջորդ տարի, իսկապես, ռեկտորների ընտրություններ կայանալու են, սակայն ռեկտորներին ընտրելու են բուհերի կառավարման խորհուրդները»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց Ռուբեն Մարկոսյանը: Նրա տեղեկացմամբ, ԵՊՀ-ի կառավարման խորհուրդը բաղկացած է 72 անձից եւ նրանք էլ մրցույթի արդյունքում պետք է ընտրություն կատարեն:





























