Թեհրան-Քիրմանշահ երթուղու ավտոբուսը դեկտեմբերի 21-ին հրդեհվել է: Զոհվել է 7, վիրավորվել՝ 5 մարդ:

Իրանի ոստիկանության տվյալներով, հրդեհումը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը գտնվել է ընթացքի մեջ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է: Տվյալ պահին պարզվում են միջադեպի հանգամանքները: