Սան Դիեգոյի Սկրիպսի  օվկիանոսագիտության ինստիտուտի հետազոտողները ստեղծել են ավտոմատ ակուստիկ հաշվիչներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում պետք է դելֆինների «խոսակցությունները» որսան: Այնուհետեւ բոլոր ձայնագրությունները պետք է վերծանվեն:

Վերոնշյալ հաշվիչները որսում են ոչ միայն դելֆինների ձայները, այլեւ ստորջրյա աշխարհի շատ այլ հնչյուններ: Հետեւաբար, մարդկանց համար դժվար է տարբերակել դելֆինների ձայները:

Այս խնդիրը հաղթահարելու համար հետազոտողները մշակել են արհեստական ինտելեկտի հիման վրա ալգորիթմ, հաղորդում է The Daily Mail-ը:

Առաջին թեստերը ցույց են տվել, որ ալգորիթմը կարողանում է Մեքսիկայի ծոցի 50 միլիոն տարբեր աղմուկների եւ հնչյունների օրինակները նույնականացնել:

Բացի այդ, ալգորիթմը նախատեսվում է կատարելագործել դելֆինների խոսակցությունները վերծանելու համար: