Նախատոնական ու տոնական օրերին Երեւանի տրանսպորտային միջոցները աշխատելու են հատուկ կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արմեն Ադամյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այդ օրերին փոխադրամիջոցների հնարավոր գերծանրաբեռնվածությունը, նախատեսված է վերջինիս աշխատանքն իրականացնել հատուկ համակարգմամբ:

«Ներկայումս մենք արդեն զբաղվում ենք տրանսպորտային միջոցների ամանորյա կոորդինացմամբ, եւ վերջինիս գրաֆիկը պարզ կլինի մոտ մեկ շաբաթից»,-նշեց Ա. Ադամյանը: