Իսրայելական ավիացիան դեկտեմբերի 21-ի առավոտյան հարվածներ է հասցրել Գազայի հատվածի 7 օբյեկտների, որոնք ենթադրաբար օգտագործվում էին պաղեստինյան գրոհայինների կողմից:
Տեղացի բժիշկների տվյալներով, վիրավորվել է առնվազն 3 մարդ:
Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածները հասցվել են թունելներին, որոնցով իրականացվում է զենքի ապօրինի առաքումները Գազա, եւ զենքի արտադրության արհեստանոցներին:
Իսրայելի իշխանությունները նշում են, որ վերջին շաբաթվա ընթացքում իսրայալական տարածքի վրա Գազայի հատվածից 13 հրթիռ է արձակվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























