Իրանում փրկարարները երկրի արեւմուտքում 4 լեռնագնացի մարմին են հայտնաբերել, եւս հինգը համարվում է անհետ կորած, հայտնում է Mehr գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ 15 լեռնագնացների խումբը Իրանի արեւմուտքում բարձրանում էր Օշտորանկուհ լեռը:

Հինգշաբթի իջնելիս նրանց վրա է փլուզվել ձնահյուսքը: Որոնողական գործողությունը շարունակվում է:

Նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ «ավելի հավանական» է, որ նրանք զոհվել են ցածր ջերմաստիճանի պատճառով: