Ռուսաստանյան «Գազպրոմը» եւ լատվիական Latvijas gaze-ը համաձայնագիր են ստորագրել՝ 2011 թ. Ռուսաստանից դեպի Լատվիա մատակարարվող գազի գինը 15 տոկոսով նվազեցնելու ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա 5-7 տոկոսով նվազեցնել Լատվիայի արդյունաբերությանն ու տնային տնտեսություններին մատակարարվող գազի սակագինը։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Նշենք, որ «Գազպրոմը» Լատվիային գազ էր մատակարարում միջազգային գներով, եւ երաշխավորել է մինչեւ 2030 թ. ապահովել անհրաժեշտ ծավալի գազ։

Latvijas gaze-ի բաժնետոմսերի 34 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», իսկ 47,23 տոկոսը՝ գերմանական E.on-Ruhrgaz-ին, 16 տոկոսը՝ Итера Латвия-ին, իսկ 2,77 տոկոսը՝ այլ բաժնետերերի։