Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 01:00-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողոսկրերի կոտրվածքներով եւ թիկունքի ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել նախկինում դատապարտված 32-ամյա Մարատ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքներն ստացել է Երեւան-Իջեւան ճանապարհի 69-րդ կմ-ին գտնվող խորտկարանում: Դեպքի վայրի զննությամբ խորտկարանի պատուհանների վրա հայտնաբերվել են հրազենից արձակված կրակոցի հետքեր, իսկ խորտկարանի հետնամասում՝ «ԱԿՍ» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 11 պարկուճ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: