«Դուք պետք է աղոթեք, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, քանի որ ձեզ մահմեդական երկիր է պետք»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ գերմանական Bild 21 թերթին տված հարցազրույցում, հաղորդում է MIGnews.com-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը պետք է ընդունի Թուրքիային իր շարքերում, որպեսզի այն չդիտարկվի որպես «զուտ քրիստոնեական ակումբ»:
Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու բանակցություններն սկսվել են դեռ 5 տարի առաջ, սակայն նրանք փակուղում են հայտնվել Կիպրոսի խնդրի, Թուրքիայի՝ Հայոց Ցեղասպանությունը չընդունելու եւ այլ պատճառներով:




























