Toshiba-ն թողարկել է e-rider յուրահատուկ դիզայնով եւ Biblio Leaf անվանումով:
Ինչպես հաղորդում է ittrend.am-ը, սարքն ունի 6 դյույմանոց E-Ink դիսփլեյ, WiFi եւ 3G, ստիլուս՝ նշումների համար, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն (այն ընդլայնվում է MicroSD-ի միջոցով), հագեցած է microUSB պորտով եւ կարող է իր մեջ ներառել մինչեւ 3000 գիրք: Biblio Leaf-ի առավել հետաքրքիր յուրահատկությունը արեւային էներգիայով լիցքավորվելու հնարավորությունն է:
Դեռ չկան հստակ տվյալներ, թե որքան ժամանակ են աշխատում արեւային մարտկոցները, բայց արտադրողները հայտարարում են, որ այն օգտագործողները հնարավորություն կունենան դիտել առնվազն 7500 էջ: Rider-ի չափսերն են 198*130*9.6 մմ, իսկ քաշն ընդամենը 295.8 գրամ է:





























