Հարավկորեական  Samsung ընկերությունը «խելացի» սվիտեր է պատենտավորել, որը գաջեթների օգտատերերին թույլ կտա լիցքավորել սարքերը: Այդ մասին հաղորդում է LetsGoDigital կայքը:

Ընկերության ծրագրերի համաձայն՝ ջեմփերը էներգիա կվերամշկի ձեռքերի շարժումներից: Դրա համար սվիտերի թեւքերին ու առաջամասին կտեղադրվեն հատուկ հաղորդիչներ, որոնք կհաշվեն օգտատիրոջ ակտիվությունը:

Մարտկոցը խորհուրդ է տրվում տեղադրել մեջքի ստորին հատվածում: Դրա ծավալի մասին տեղեկություն առայժմ չկա, սակայն, պատենտվորման դիմումի համաձայն,  հեղինակները ծրագրում են օգտագործել ոչ մեծ հզորությամբ մարտկոց, նշում է կայքը: Փորձագետները ենթադրում են, որ այն կներկայացնեն  CES-2018 ցուցահանդեսին, որը կկայանա Լաս Վեգասում հունվարին: