Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն Սիրիայում, ապա ՌԴ–ն այնպիսի հարվածներ կհասցնի, որպիսին ահաբեկիչները դեռ չեն տեսել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն, ապա մենք այնպիսի հարվածներ կհասցնենք, ինչպիսին նրանք դեռ չեն տեսել»,– ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սիրիայի Լաթաքիա քաղաքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների առջեւ։
2016-ի մարտին Պուտինը որոշում էր կայացրել ՌԴ ՕՏՈւ խմբավորման մեծ մասը դուրս բերել Սիրիայի տարածքից առաջադրանքները հաջող կերպով կատարելու կապակցությամբ։ Ընդ որում, ՌԴ–ն չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը զենք եւ ռազմամթերք մատակարարելուց եւ ռազմական մասնագետներին վերապատրաստելուց։ ՌԾՈՒ նյութատեխնիկական ապահովման կետը շարունակում է գործել Տարտուսում, Սիրիայում գործում է նաեւ հաշտեցման ռուսական կենտրոն։




























