2010 թվականի 11 ամիսներին Ռուսաստան է ժամանել 13 մլն արտասահմանցի: Այս մասին «Ռուսաստանի ժամանակակից միգրացիոն քաղաքականությունը. Հետեւություններ, դասեր, կանխատեսումներ» թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Միխայիլ Տյուրկինը, հաղորդում է Clerk.ru-ն:
Երկրների 10-յակը, որտեղից ամենից շատն են ժամանում Ռուսաստան, նախորդ տարվանից չի փոխվել: Առաջին տեղում Ուկրաինան է (20,85 տոկոս), ապա գալիս են Ուզբեկստանը (13,49 տոկոս), Ղազախստանը (10,44 տոկոս), Տաջիկստանը (7,43 տոկոս), Ադրբեջան (5,45 տոկոս), եւ Մոլդովան (5,07 տոկոս):
Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ռուսաստան է ժամանել Մոլդովայում գրանցված բնակչության 18,39 տոկոսը, Տաջիկստանի բնակչության 13,6 տոկոսը, Հայաստանի բնակչության 12,3 տոկոսը:
Անօրինական միգրանտների թիվը, որոնք օրինական կարգով չեն գրանցվում, կազմում է 3 մլն:
2010 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանում գրանցվել է 2 438 126 հանցագործություն: Դրանից ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն ընդամենը 45 761 է: Ստացվում է, որ վիճակագրության համաձայն, միջին գաստարբայտերը 3 անգամ ավելի օրինապաշտ է, քան միջին ռուսաստանցին:
Միխայիլ Տյուրկինը նշել է, որ չնայած բարդ ժողովրդագրական վիճակին, պետությունը մոտ ապագայում չի պատրաստվում պարզեցնել քաղաքացիության ստացումը աշխատանքային միգրանտների համար:




























