Հայտնի ուկրաինական դուետը՝ Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը Ֆիլիպ Կիրկորովի հետ կապված վերջին սկանդալից հետո այդ դեպքի մասին տեսահոլովակ են նկարահանել: Երգը կոչվում է «Դու քաշվեցիր, Ֆիլիպ» (Ты влип, Филипп):
Տեսահոլովակում կան կադրեր Առաջին ալիքով Անդրեյ Մալախովին տված Կիրկորովի հարցազրույցից, ինչպես նաեւ կադրեր Իոսիֆ Պրիգոժինի եւ Վալերիայի հարցազրույցից, որտեղ նրանք իրենց կարծիքն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ:
Պոտապը մեկնաբանելով այդ կադրերը, դեմ է արտահայտվում ինչպես կանանց դեմ բռնությանը (Կիրկորովը ծեծի էր ենթարկել ռեժիսոր Մարինա Յաբլոկովային) եւ հայրենական աստղերի կյանքը թունավորելուն: Աջակցելով կանանց, Պոտապը չի մոռացել նաեւ Ֆիլիպի մասին, նշելով, որ չի ցանկանում, որ շոու բիզնեսը մնա առանց արքայի:
Այս նոր տեսահոլովակի մասին Պոտապը ուղիղ տեքստով ասել է. «Բավական է վիրավորել կանանց, բավական է վիրավորել Կիրկորովին»:




























