Այսօր դեկտեմբերի 21-ին ժամը 16:00-ի սահմաններում 28-ամյա Արշավիր Արամի Աթոյանը վարելով «Վոլվո» մակնիշի  17 ՍՍ 205 համարանիշի ավտոմեքենա, Արշակունյաց փողոցում, «Սուրմալու» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել երկու անչափահաս տղաների՝ 16-ամյա Սամսոն Գնելի Մխիթարյանին եւ 15-ամյա Օնիկ Ռաֆիկի Հայրապետյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք երկուսն էլ սովորում են Երեւանի Ճարտարագիտական պետական քոլեջում: Սամսոնը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ է, իսկ Օնիկը՝ Երեւանի Սաֆարյան 3-րդ նրբանցքի 3-րդ տան բնակիչ:

Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական  վարչության  ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: