Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ժամը 13:30-ի սահմաններում Երեւանի Տիգրան Մեծի փողոցի վրա, Օհանովի փողոցի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Կառլենի Գասպարյանը «Սամանդ» մակնիշի Տ 5982 «Մեծն Կայզեր» տաքսի ծառայության ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Սեդա Արտաշեսի Քոչարյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 9-ամյա Սեդան սովորում է Վահան Տերյանի անվան դպրոցի 6-րդ դասարանում: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո «Սամանդը» բախվել է «Ամիգա» մակնիշի 144 ԼԼ 17 համարանիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























