Ոստիկանությունը Նյու Յորքում՝ Մանհեթենի տրանսպորտային կայարանում   որոտացած պայթյունի առնչությամբ ձերբակալել է մեկ մարդու։ Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով WABC տեղական լրատվական ալիքը, ոստիկանությունը դեռ չի պարզել պայթուցիկ սարքի տեսակը: Հնարավոր է՝ պայթուցիկը պայթել է գետնանցման տակ։

Դեպքի վայրում աշխատող ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի մոտ․ «Սա այն ամենն է, ինչ մենք գիտենք»։

Լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի մարդ վիրավորվել է, իսկ WPIX հեռուստաալիքը հայտնում է, որ մետրոյի թունելում ձերբակալվել է «հնարավոր երկրորդ պայթուցիկ սարքով» մի մարդ։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն եւ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ են դեպքի մասին։