Այսօր՝ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները Սեւանի գերեզմանատանը հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Գերասիմի Գալստյանին՝ էլեկտրասյունից կախված վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Թե ինչն է եղել Նորիկ Գալստյանի կողմից ինքնասպան լինելու պատճառները, կպարզի ոստիկանության Սեւանի քննչական բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: