Apple ամերիկյան կորպորացիան գնել է երգերի, հեռուստաշոուների եւ տեսահոլովակների ճանաչման Shazam ծառայությունը, հաղորդում է The Verge- ը:

  «Ուրախ ենք, որ տաղանդավոր Shazam-ի թիմը կմիանա Apple-ին: Apple Music եւ Shazam՝ սա կատարյալ համադրություն է, որը թույլ կտա մեր օգտատերերին իրականացնել իրենց երաժշտական կիրքը», - ասել են  ընկերությունում:

The Verge-ը նշում է, որ գործարքը մեկ միլիարդից ավել է գնահատվել:

Ըստ The Independent-ի՝ գործարքը 400 մլն դոլար է գնահատվում:

The Verge-ը պնդում է, որ Shazam-ը Apple-ի համար օգտակար կլինի: