«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դեկտեմբերի 21-ին իր կայքում տեղադրել է WikiLeaks-ի հայելային կրկնօրինակը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ wikileaks.rsf.org հասցեով WikiLeaks հայելային կայքի տեղադրումը համերաշխության խորհրդանիշ է, իսկ օրենքի խախտմամբ փաստաթղթեր ստանալու բոլոր մեղադրանքներն անընդունելի են, եթե այդ փաստաթղթերի հրապարակումը ծառայում է հասարակության շահերին եւ ապահովում է տեղակատվություն ստանալու իրավունքը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաեւ նշում է, որ WikiLeaks-ի բովանդակության անընդունելի փոփոխության դեպքում աջակցությունը կդադարեցվի:



























