ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել իրանական այն ընկերությունների դեմ, որոնք կապ ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման հետ: Սեւ ցուցակում հայտնվել են նաեւ այն ընկերությունները, որոնք աջակցում են Islamic Republic of Iran Shipping Lines ծովային փոխադրումների ընկերությանը: ԱՄՆ Ֆինանսների նախարարի ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Ստյուարտ Լեւին հայտարարել է, որ Կորպուսն ու Islamic Republic of Iran Shipping Lines-ն առանցքային դերակատարություն ունեն Իրանի հակաիրավական գործողություններում: Կորպուսն իրականացնում է Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերը, աջակցում է ահաբեկչությանը:
Ցուցակում են Ansar bank-ն ու Mehr bank-ը, որոնք ֆինանսավորում են Կորպուսը եւ Bonyad Taayon sepah ընկերությունը, որը ստեղծել են Կորպուսի անդամնեը` կապիտալ ներդրումներ իրականացնելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























