ՆԱՏՕ-ի ներկայությունը Մերձավոր Արեւելքում ոչ մի օգուտ չի բերել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Իհարկե, բոլոր երկրներն էլ անկախ են, բոլորն էլ գործում են իրենց ազգային շահերի շրջանակներում: Մենք՝ իհարկե, որպես խոշոր տարածաշրջանային ուժ, շահագրգռված չենք, որ մեր տարածաշրջանի երկրները անդամակցեն ՆԱՏՕ-ին», - ասել է դեսպանը` պատասխանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն որեւէ օգուտ չի բերել Մերձավոր Արեւելքում:
«Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ն որեւէ օգուտ չի բերել։ Մի քանի օր առաջ քննարկվեց թմրանյութերի դեմ պայքարի հարցը, այս պայքարի շրջանակներում ՆԱՏՕ-ն մտավ Աֆղանստան, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում թմրանյութերի արտադրությունը ավելացել է 200 տոննայից մինչեւ 9000 տոննա »,-ասել է դեսպանը:




























