ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, քանի որ վերջինս հրաժարվել է դադարեցնել իր միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ աջակցում է Լիբանանում գործող «Հզբոլլահ» ծայրահեղական կազմակերպությանը:

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ «սեւ ցուցակում» են հայտնվել եւս 5 իրանական ընկերություններ՝ 2 բանկ, ապահովագրական, նավափոխադրող ընկերություններ եւ մեկ նավաշինական ընկերություն: Պատճառն այն է, որ այս ընկերություններն առնչություն ունեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, ու հիմա նրանք չեն կարող գործ ունենալ ամերիկյան ֆինանսական համակարգի հետ եւ նրանք բոլոր հաշիվները կսառեցվեն:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը ՄԱԿ-ն Իրանի դեմ հերթական պատժամիջոցները կիրառեց: Իրանը կտրականապես հերքում է իր կողմից գաղտնի կերպով միջուկային զենք ստեղծելու մեղադրանքները: