Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Հրապարակային գործիչների մասին» օրենքը, ըստ որի կարելի է ցանկացած պահի, առանց զգուշացման ստուգել, թե արդյոք,  պաշտոնյաները թմրանյութ պահո՞ւմ են կամ օգտագործե՞լ են, թե՝ ոչ:

Այս օրինագիծը խորհրդարան է ներկայացրել առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը, որի օգտին քվեարկել է 82 պատգամավոր: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011-ի հունվարի 1-ից:

Քննարկումների ժամանակ խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ լուրջ բանավեճ է ծավալվել, որն ընդհատել է, որ խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: Նա հիշեցրել է ընդդիմությանը, որ նախագահն այս նախաձեռնությունն անելիս խոսել է քաղաքական գործիչների ստուգման մասին, այնինչ օրենքում խոսքը պաշտոնյաների մասին է: