Ֆրանսիայում դպրոցականներին կարգելեն բջջային հեռախոսներով կրթական հաստատություն գալ: Այս մասին հայտարարել է կրթության նախարար Ժան Միշել Բլանկենը, գրում է Independent- ը:

Ըստ նրա՝ արգելքը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին: Բջջային հեռախոսները արդեն արգելված են դասարաններում, սակայն նոր կանոնը կարգելի դպրոցականներին դրանք դասաժամերի ընթացքում եւ դասամիջոցների ժամանակ օգտագործել:

Արգելքը կվերաբերի տարրական դպրոցներին եւ 11-15 տարեկան աշակերտներին: