Վնուկովոյի օդանավակայանում ձերբակալվել են Ադրբեջանի եւ Իրանի երեք քաղաքացիներ, ովքեր փորձել են ապօրինի կերպով մեծ չափերի գումար ներմուծել Ռուսաստան։
Նրանց մոտից առգրավվել է 14 մլն դոլար եւ 4,4 մլն եվրո։ Փողերի աղբյուրը եւ նպատակակետը դեռեւս պարզ չեն։
Արժույթի մաքսանենգերին, ռուսական օրենքներով, մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է MIGnews.com-ը։




























